Search
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Երևանում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամները համանուն հանձնաժողովի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները: