Search

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևներ է հանձնել


Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվել են պատվավոր կոչումներ:

Սեպտեմբերի 29-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պետական բարձր պարգևները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Ամեն անգամ անկախության հերթական տարեդարձի առթիվ միմյանց շնորհավորելուց և տոնական համազգեստ հագնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է մտովի մեր խղճի առջև հանրագումարի բերենք Հայաստանի Հանրապետության պատմության ևս մեկ տարվա ընթացքում բանակի հզորացման համար մեր արածն ու չարածը, վերլուծենք և հասկանանք, թե անկախության ևս մեկ տարին որակական ինչպիսի նոր հատկանիշներ գումարեց մեր բանակին, և եթե այս կամ այն հարցում չթերանայինք, այլ առավել ստեղծագործաբար և եռանդով աշխատեինք, ուրիշ ինչ կարող էինք անել զինված ուժերի համար։ Եվ այդ ամենից պիտի անհրաժեշտ հետևություններ կատարենք: Կարծում եմ, դա է բոլորիս ճանապարհը, և հենց այս գիտակցությամբ և նշանաբանով պիտի սկսվի բանակի յուրաքանչյուր օրը»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia