top of page

Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ և պարգևատրել վետերաններին

Sep 29, 2017
1 min read

Սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի միացյալ մարզատեխնիկական դպրոցի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանին և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Թադևոսյանին:

Արկադի Տեր-Թադևոսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Ավետիսյանին: Կարևորելով ոլորտը՝ գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել ՔԱԳՎ պետին ոլորտում իրականացրած աշխատանքների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

Գեներալ-մայորը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ ավիացիայի ոլորտում ցուցաբերած անբասիր աշխատանքի և մեծ ներդրման համար պատվոգրերով է հանձնել վետերաններ Շիգանյան Գեորգիին, Գյուլբուդաղյան Սուրենին և Թամրազյան Գագիկին:

Պարգևատրման արարողությունից հետո շրջայց են կատարել ՔԱԳՎ-ի թանգարանով և ծանոթացել ցուցանմուշներին:


 
 
 

Comments


bottom of page