Search

Մեկնարկել են ծառերի սանիտարական էտման աշխատանքները



Երևանում մեկնարկել են ծառերի սանիտարական էտման աշխատանքները, որոնց շրջանակում կատարվում է չոր և հիվանդ, ինչպես նաև գերաճ ճյուղերի հեռացում: Աշխատանքները կնպաստեն ոչ միայն ծառերի դեկորատիվ տեսքի ապահովմանը, այլև դրանց կենսունակությանն ու տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելմանը:

Սանիտարական էտի աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության, ինչպես նաև բազմաթիվ մասնագետների կողմից:

Բուսաբանական այգու փոխտնօրեն, անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Մովսիսյանը, կարևորելով նմանատիպ սանիտարական աշխատանքների պարբերաբար անցկացումը, նշել է, որ դրանց անտեսումը հետագայում կարող է հանգեցնել առավել մեծ խնդիրների:

«Ծառերի չորացած հատվածների վրա մեծ քանակությամբ միջատներ են հավաքվում, բազմաթիվ հիվանդություններ են առաջանում, ինչի արդյունքում ծառը դառնում է հիվանդությունների օջախ: Եթե համապատասխան միջոցներ ձեռք չառնվեն, հիվանդություններն ու վնասատուները կարող են տարածվել ամբողջ տարածքում»,- նշել է Գագիկ Մովսիսյանը:

Սանիտարական էտի աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև նոյեմբերի 1-ը, որից հետո կսկսվեն աշնանային էտման աշխատանքները:


ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարը վերականգնելու պայմանավորվածություն. ՀՀ ՊՆ

Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png