top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՔԱԳՎ պետն ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը


ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալ Իմամբերդիև Իմամբերդիի գլխավորած պատվիրակությանը:

Սերգեյ Ավետիսյանը ողջունել է գործընկերներին Հայաստան այցի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Իմամբերդիև Իմամբերդին շնորահակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հանդիպման կազմակերպման համար՝ իր խոսքում նշելով, որ թեև Աշխաբադից Երևան մեկնել ցանկացողների թիվը մեծ է եղել, բայց այսօրվա ոչ կանոնավոր չվերթով տեղափոխել է 164 ուղևոր:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել էր Երևանի և Աշխաբադի միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այսօրվա առաջին ոչ կանոնավոր չվերթը կայացել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Հայ և թուրքմեն գործընկերները hանդիպմանն անդրադարձ են կատարել Աշխաբադից Երևան ուղիղ չվերթների պահանջարկին և քննարկել կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունը, որը կնպաստի տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը:

Հանդիպմանը քննարկել են նաև Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթների վերականգնման հարցը, որը կնպաստի առավել կարճ ճանապարհով թռիչքներ իրականացնելուն:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page