Search

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարին


Սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևին: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն ներգրավված է ԽՎ-ի աշխատանքներում և հանձնաժողովներում:

Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Ալեքսեյ Սերգեևին` հանրահայտ արևելագետ և հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված՝ իր նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով ժողովուրդների պարտադիր կամարտահայտության սկզբունքը:


Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png