Search

Նախագահը ներկա է եղել մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում կառուցված անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոնի բացման արարողությանը:

«Հայկ և Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ի նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Մանկական կենտրոնը կառուցվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) պատկանող մոտ 800քմ հողատարածքի վրա: Հիմնադրամի և ՀԱԵ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ կառուցվելուց հետո շենքը պատկանելու է ՀԱԵ-ին և օգտագործվելու է բացառապես «Երևան, իմ սեր» հիմնադրամի նախագծերի համար: Նորաստեղծ կենտրոնը լինելու է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Հայորդաց տուն» համակարգի մաս:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի առաքելության իրականացման նպատակով նախատեսվող ծրագրերին: Նորաստեղծ կենտրոնի հիմնական առաքելությունն է՝ աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներին: Այստեղ կգործի նաև Ընտանեկան աջակցության կենտրոնը: Պատասխանատուների հավաստմամբ, ընդարձակ և միջազգային չափանիշներին համապատասխանող մանկական կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար կիրականացվեն մի շարք վերականգնողական և կրթական ծրագրեր:

Ընտանեկան աջակցության կենտրոնի ծառայություններն առաջին հերթին նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, սակայն չեն սահմանափակվում նրանցով. կենտրոնի դռները բաց կլինեն նաև փախստական ու տեղահանված երեխաների, պատշաճ խնամքից զուրկ և այլ՝ սոցիալապես անապահով խավերի մանուկների համար: Մեկ տարվա ընթացքում շուրջ 150 ծնող կմասնակցի հատուկ դասընթացների, որտեղ նրանք ձեռք կբերեն հաշմանդամություն ունեցող երեխաներին առավել լավ խնամք տրամադրելու հմտություններ: Կենտրոնը նախատեսված է տարեկան թվով մոտ 1000 երեխայի սպասարկման համար: «Երևան, իմ սեր» հիմնադրամի այս նախագծի խոշորագույն նվիրատուներն են Հայկ և Էլզա Դիդիզյանները:

Կենտրոնի բացման ժամանակ «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նախագծի իրականացման ողջ ընթացքում նրանց կողմից ցուցաբերված աջակցության համար:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png