Search

Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից (GSP+) օգտվելու նպատակով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia