Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ:Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և բարձր գնահատել ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունն ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում, որն սկիզբ է առել 1988 թվականից:

Արա Բաբլոյանը հպարտությամբ նշել է, որ ՀՕՖ-ի հետ համագործակցում է դեռևս նրա ձևավորման տարիներից: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, մասնավորապես՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Բերդի տարածաշրջանի բնակչությանը: ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով և շարունակաբար իրականացված ծրագրերի համար, որոնց շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր, կանխարգելվել բազմաթիվ հիվանդություններ:

Արա Բաբլոյանը պատասխանել է նաև հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, առողջապահության և այլ ոլորտներին: