top of page

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ

Sep 21, 2017
1 min read


Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

26 տարի առաջ մեր պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը փոխեց Հայաստանի ոչ միայն կարգավիճակը, այլև ճակատագիրը, որը միավորում է բոլորիս:

Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, և այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը: Որպես քաղաքացի` մեզնից յուրաքանչյուրը պետության տերն է, իսկ տերը միշտ հոգ է տանում և պատասխանատվություն զգում: Կարևոր է, որ ամեն մեկս, հեռու, թե մոտիկ, մեր սրտում զգանք հայոց պետականությունը, մտածենք նրա մասին, հանուն նրա անենք ամեն ինչ և հարգենք մեր երկիրը: Մենք պետք է հավատանք սեփական ուժերին և լավատեսությամբ նայենք ապագային:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ձեր ամեն մի հայրենանվեր ջանքն առանց բացառության աջակցություն է ավելի ուժեղ և ավելի կատարյալ պետություն կերտելու գործին: Մենք ի զորու ենք և կարող ենք դա անել գլուխներս բարձր, երկրի հանդեպ հավատով և սիրով:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն և բարեկեցություն:


 
 
 

Comments


bottom of page