Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Քննարկվել են Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների տոնակատարությունն



Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է կլոր սեղան-քննարկում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը:

Քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է այն լայնածավալ պաշտոնական և տոնական միջոցառումներին, համերգային, մշակութային, պատմաճանաչողական և հայրենասիրական ծրագրերին, մրցույթներին, գիտաժողովներին, նախաձեռնություններին, որոնք նախատեսվում են վերոնշյալ իրադարձությունների շրջանակում կազմակերպել և անցկացնել Հայաստանում և Սփյուռքում:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր հերոսամարտերը հայոց պատմության մեջ բացառիկ կարևոր դերակատարություն ունեն, ուստի արվելու է առավելագույնը` այդ իրադարձություններն արժանվույն ներկայացնելու համար: Պաշտպանության նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների բազմաթիվ հարցերին և լսել նրանց առաջարկները` կապված տոնակատարությունների կազմակերպման հետ: