Search

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում քննարկվել են սահմանամերձ բնակավայրերի խնդիր



Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության հերթական նիստը:

«Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն» խորագրով անցկացված նիստի բանախոսներն անդրադարձել են ՀՀ պաշտպանության նախարարի նախագահությամբ գործող, սահմանամերձ բնակավայրերի խնդիրները համակարգող հանձնաժողովի իրականացրած գործունեությանն ու առաջիկա նախաձեռնություններին, ընդգծել են արձանագրված խնդիրները կոնկրետ և հետևողական քայլերի միջոցով հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծելու անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթներ են ունեցել շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների, ՀՀ և Արցախի սահմանամերձ համայնքներում զարգացման և բարեգործական ծրագրեր իրականացրած համահայկական միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր անդրադարձել են սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իրականացված համալիր քայլերին, զարգացման ծրագրերին և նախաձեռնություններին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia