Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիևում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի և օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկությունները:
Նախատեսված է նաև հանդիպում Արևելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջև: Այցի շրջանակում նախատեսվում է նաև Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արևելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:




Comments