Search

Խաղողօրհնեքը և «Մշակութային կանգառը» Ջրաշենում


Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում` «Մայրություն» հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Խաղողօրհնեքի արարողություն: Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ներկայացնելով օրվա խորհուրդը ընդգծեց, որ «Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Այսօր պատարագից հետո ուրախ եմ, որ գտնվում եմ Ջրաշենում և այստեղ եմ իրականացնելու Խաղողօրհնեքի արարողությունը՝ օրհնելու տարվա ողջ բերքն ու բարիքը»:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն էլ կարևորելով միջոցառման ավանդական դառնալը՝ նշեց, որ «Ջրաշենը մարզի առաջին գյուղն է, որտեղից սկսվում է Լոռու գունեղ ու բազմաժանր մշակութային մթնոլորտը, նման միջոցառումները նպաստում են ինչպես մշակութային կյանքի աշխուժացմանը, այնպես էլ ներգնա զբոսաշրջության զարգացմանը»:

Միջոցառման նախաձեռնող ջրաշենցի Ատոմ Մխիթարյանն էլ ներկայացնելով «Մայրություն» հուշարձանի խորհուրդը, հույս հայտնեց, որ հանձին իր մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին ստեղծված այս հուշարձանը, որը բնորոշում է բոլոր մայրերի ազնիվ ու անաղարտ կերպարը, գյուղացիների համախմբման, համատեղ հետաքրքիր միջոցառումների կազմակերպման վայր կդառնա: «ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում այսօր մեր գյուղում կանգ է առել Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի գուսանական համույթը: Եվ ես շատ ուրախ եմ, որ հանրապետական այս մեծ միջոցառման մի օղակ էլ դարձավ Ջրաշենը», -նշեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ, ֆ.մ.գ.թ. Ատոմ Մխիթարյանը:

«Մայրություն» հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png