top of page

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Aug 9, 2017
1 min read

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին:

Վիգեն Սարգսյանը շնորհավորել է գնդապետ Դիմոսթենիսին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկայիս մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում


 
 
 

Comments


bottom of page