top of page

Պաշտպանության նախարարն ընդունել է քաղաքացիներին

Aug 9, 2017
1 min read

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է քաղաքացիների ընդունելություն։ Նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։


 
 
 

Comments


bottom of page