top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքում կառուցվող ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին: Հանդիսավոր արարողության շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը հանդես են եկել ելույթներով և ընդգծել, որ դեսպանատան նոր շենքի կառուցումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Այնուհետ հիմնարկեքին մասնակից պաշտոնատար անձինք ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուի հետ միասին կատարել են նոր դեսպանատան հիմնաքարի տեղադրման խորհրդանշական արարողություն:

Նշենք, որ ՀՀ-ում ՉԺՀ նոր դեսպանատան շինարարության համար Իսակովի պողոտայի հարակից հատվածում տրամադրվել է շուրջ 4 հա հողատարածք: «Երևաննախագիծ» ընկերության կողմից կատարվել է դեսպանության շենքի նախագծի փորձաքննությունը և տրվել է համապատասխան շինթույլտվություն: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2 տարում: Պատասխանատուները վստահեցրել են, որ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատունն իր մեծությամբ լինելու է եվրասիական տարածաշրջանում այդ երկրի թվով երկրորդ ամենամեծ դեսպանատունը ՌԴ-ից հետո:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page