top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքներ



Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 692 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 բակային տարածք: Ընթացքում են 2 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page