Search

Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ


Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային ու կրթական կապերի, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի համալրման, հյուպատոսական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին վերջին տարիներին երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերությունների և նկատելի ձեռքբերումների կապակցությամբ: Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկատնտեսական աջակցության համար:

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Իր հերթին Լի Հուիլայը վերահաստատեց չինական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: Հայ և չինացի դիվանագետները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ:


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png