Search

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Zangi» ընկերության ծրագրերին



Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangi» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Նշվել է, որ «Zangi»-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: «Zangi»-ն հնարավորություն է տալիս իրականացնել 720p թույլտվությամբ live-տեսազանգեր: «Zangi»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ: 2016թ-ից ընկերությունը մտել է զարգացման նոր փուլ, մասնավորապես, աjն ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։ Այժմ «Zangi»-ն մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծման վրա։ Հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն: Տեղեկացվել է նաև, որ «Zangi»-ի կողմից արհեստական բանականության հիման վրա մշակված «Antiblocking» տեխնոլոգիան թույլ է տալիս գործել մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկրներում։ Հայկական հավելվածն այս տարի ներկայացվել է Բարսելոնայում անցկացված Mobile World Congress-ում և այժմ պատրաստվում է մասնակցել Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։ Կառավարության ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի, մասնավորապես, հայաստանյան ընկերությունների հետևողական զարգացումը՝ ընդգծելով, որ այս բնագավառը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն ավելացրել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել մասնավոր հատվածի կողմից ոլորտի առաջընթացին միտված առաջարկություններն ու ծրագրերը՝ դրանք կյանքի կոչելու նպատակով:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png