Կառավարությունում քննարկվել են տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հարցեր
Aug 2, 2017
1 min read

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված խորհրդակցություն: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են զեկուցել համակարգի ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները՝ ներկայացնելով կառուցվածքային նոր առաջարկություններ:




Comments