Search

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերին


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին: ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը և նշել, որ առաջին կիսամյակում հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը: Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ նա նշել է, որ ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտահանման պայմանագրեր են կնքվել: Եվս 4 միջազգային ցուցահանդես հիմնադրամի համաֆինանսավորմամբ նախատեսվում է կազմակերպել աշնանը: Ընթացքի մեջ են 20-25 պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները՝ 800-850 մլն ՀՀ դրամին համարժեք ապրանքների արտահանման վերաբերյալ։ Աբու Դաբիում, Հռոմում, Երևանում կազմակերպված միջազգային գործարար համաժողովներն ավարտվել են արտահանման ու ներդրումների 15 կոնկրետ պայմանագրերով. 10 մլն եվրո կներդրվի բարձր տեխնոլոգիաների, 2 մլն ԱՄՆ դոլար՝ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում, ներդրումներ կիրականացվեն նաև էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում, սկսվել է Հայաստանից դեպի արաբական երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտահանումը, ընթացքի մեջ են դեղորայքի արտահանման համար անհրաժեշտ գրանցումները: ՀԶՀ միջազգային համագործակցության, դրամաշնորհային ծրագրերի, մարքեթինգի, հետներդրումային սպասարկման և ծրագրերի բաժինների ղեկավարները վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել են ըստ ոլորտային ուղղությունների նախատեսվող ծրագրերը: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հավակնոտ ծրագրերի նախաձեռնումը՝ հստակ հայտանիշների և կոնկրետ ակնկալվող արդյունքների սահմանմամբ:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png