Search

Արա Բաբլոյանն ընդունել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին:

Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշելով, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական ու մշակութային առնչությունները հիմք են հանդիսացել այդ հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-իսրայելական խորհրդարանական համագործակցությանը, կարևորել է բարեկամական խմբերի գործունեությունն ու փոխայցերը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաև միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ խորհրդարանի ղեկավարն ասել է. «Հոլոքոստի արհավիրքով անցած և զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը»:

Ցախի Հանեգբին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին ջերմ ընդունելության համար: Նա, ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած իր տպավորությունները, նշել է. «Ուրախ եմ, որ Ցեղասպանության թանգարանից գալիս եմ Հայաստանի ժողովրդավարության տուն, որը խորհրդանշում է հայի վերապրումն ու զարգացումը: Հրեա ժողովուրդը նույնպես անցել է նման տառապանքի միջով»: Նախարարի խոսքով՝ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները պարտավորեցնում են առավել ընդլայնել և խորացնել համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա իսրայելահայկական հարաբերությունների առաջխաղացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Իսրայելի Պետության Կնեսետի բարեկամական խմբի՝ սեպտեմբերին Հայաստան նախատեսվող այցին: Հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները:


Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Գնել Սանոսյանն ազատվել է պաշտոնից

Սահմանային լռությունը չի նշանակում հանգուցալուծում. Տիգրան Աբրահամյան

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Հանուն պետականության պահպանման Հայաստանում անհրաժեշտ է հաղթահարել առկա պառակտումը. Նախագահ

Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png