Search

Արմեն Աշոտյան. «Հայկական սփյուռքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի մրցունակ և գլոբալ ազգ»


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Արգենտինայի հետ հարաբերությունների ընթացքը, ընդգծել միջխորհրդարանական հարթակներում որակական համագործակցության ու հանրային դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը:

Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորել է Արմեն Աշոտյանին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հանձնաժողովի նախագահի անձնական ջանքերը և ներուժը խթան կհանդիսանան երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-արգենտինյան հարաբերությունների 25-ամյակի միջոցառումներին, քննարկել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ու համագործակցության վերաբերյալ հարցեր:

Դեսպանը կարևորել է Արգենտինայում հայկական սփյուռքի դերն ու ավանդը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն կարևոր գործոն է այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման համատեքստում, այլ նաև ամուր հիմք՝ Հայաստանն ու հայկական աշխարհն ավելի գլոբալ և մրցունակ դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների, տնտեսական զարգացման և երկկողմ առևտրային շրջանառության խնդիրներին վերաբերող հարցերի, անդրադարձել երկկողմ պաշտոնական այցելությունների կազմակերպման հնարավորություններին:

Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, անդրադարձել Վերլուծական խորհրդի աշխատանքներին և դրա շրջանակում Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հետ համագործակցության հնարավորություններին:


Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png