Search

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը


Հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը նվիրված է ակնաբուժությանը և նեոնատոլոգիային:

Համաժողովին մասնակցում էին մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից և Միջին Արևելքից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով անցկացվող համաժողովը, ելույթի իր խոսքում նշել է. «Այս նախագիծն իր պատմությամբ մեր երկրի անկախության գրեթե հասակակիցն է: Ստեղծված լինելով շուրջ քառորդ դար առաջ՝ այն բարձրորակ ակնաբուժական ծառայություն է մատուցում մեր բնակչությանը՝ զուտ առողջապահական ծրագրից վերածվելով սոցիալականի»:

Ծրագրի շրջանակներում ներգրավված բարձրակարգ մասնագետները ժամանակակից սարքավորումների, այդ թվում՝ աչքի շարժական հիվանդանոցի միջոցով հաջողությամբ իրականացնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ բուժսպասարկում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահովներին:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայկական ակնաբուժության նախագծի գործունեությունը, ինչի արդյունքում բնակչությանը մատուցվում են անվճար բարձրակարգ ակնաբուժական ծառայություններ, հայտնաբերվում և բուժման համապատասխան ընթացք է տրվում նորածնային անհասության ռետինոպաթիային: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նախաձեռնության հիմնադիր, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Հովհաննիսյանի գործունեությունը, ինչպես նաև հայաստանյան թիմի ակնաբույժների լուրջ ներդրումը նախագծին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի ղեկավարությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով Ռոջեր Հովհաննիսյանին, նշել է. «Ձեր ծրագրի հզորությունն այն էր, որ Դուք չկենտրոնացրեցիք ակնաբուժական ծրագիրը Մալայան կենտրոնում, կարողացաք այն իրականացնել ամբողջ Հայաստանով: Մենք տեսնում ենք այդ ծրագրի արդյունքները, նոր կենտրոնների զարգացումը, շարունակական աճը և նոր մոտեցումների ներդրումը: Հատուկ շնորհակալություն Ձեզ ու Ձեր բոլոր գործընկերներին»:

Խորհրդարանի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և կառուցողական երկխոսություն:


ՄԻՊ Արման Թաթոյանը` գերիների թիվը չհրապարակելու մասին

Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Գևորգ, դու սատարել ես այն իշխանությանը, դու համաձայն ես, որ Շուշին հանձնել են ․ Արփինե Հովհաննիսյան

Առաջին բուժօգնության պարապմունքներ

ՍԴ-ն ամփոփել է 2020թ․-ին իրականացված դրամական պարգևատրումների ծավալը

Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն

Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: