Search

Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հուլիսի 21-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետություն այցելած սփյուռքահայ երիտասարդներին։

Ողջունելով ներկաներին` Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության ներքին և արտաքին ուղղությունները, մի շարք երկրների և դաշինքների հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական համագործակցության զարգացման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության կողմից այսօր կյանքի կոչվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնց զգալի մասը վերաբերում էր զինվորական ծառայության նոր ձևերի ընտրության հնարավորություն ընձեռող և վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների առարկա դառնալով` հասարակության հավանությանն արժանացած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia