Search

Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք


ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք, որի նպատակն էր մասնակիցների գիտելիքների ու գործնական կարողությունների, մասնագիտական ունակությունների կատարելագործումը, մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և ղեկավարման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նրանց շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստության գնահատումը:

Հավաքների ընթացքում սպաների համար կազմակերպվել են տեսական դասընթացներ, մեթոդական պարապմունքներ և ստուգարքներ` առավել մեծ ուշադրություն դարձնելով ստորաբաժանումների անձնակազմի համար ցուցադրական ու գործնական պարապմունքների, ինչպես նաև խմբային վարժանքների կազմակերպման հմտությունների կատարելագործմանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia