Search

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Ամանի ամառային փառատոնին



Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ամանի քաղաքային հանձնաժողովի նախագահ Յուսեֆ Ալ Շավարբեհի հրավերով հուլիսի 11-14-ը մասնակցել է Ամանի ամառային փառատոնին:

Այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում նաև Ամանի քաղաքային հանձնաժողովի նախագահ Յուսեֆ Ալ Շավարբեհին և Ամանի քաղաքապետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցելով քույր քաղաք Ամանի քաղաքային հանձնաժողովի նախագահին՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը հետայսու ևս պատրաստ է խորացնելու Ամանի հետ առկա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Ավելի ուշ Ամանի Սուրբ Թադևոս հայկական եկեղեցում տեղի է ունեցել հանդիպում հորդանանահայ գաղութի պատրիարքական փոխանորդ, Հայր Ավետիս Իպրաջյանի և Ամանի հայկական գաղթօջախի ներկայացուցիչների հետ:


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png