Search

Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն


Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Խորհրդարանականները հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման, հայապահպանության և ազգային արժեքների պահպանման գործում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի շիրմաքարին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia