Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարչապետն ընդունել է Հայաստանում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագիր նախաձեռնած ընկերությունների ներկայա



Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին: IDS և TDS ընկերությունները հայտարարել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սկսելու և 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին: Վարչապետ Կարապետյանը ողջունել և կարևորել է մեր երկրում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագրի նախաձեռնումը և հավաստիացրել, որ ի դեմս կառավարության՝ իտալական ընկերությունը և ընդհանրապես արտասահմանյան ներդրողներն ունեն հուսալի գործընկեր: IDS ընկերության փոխտնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին աջակցության պատրաստակամության համար և բարձր գնահատել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից համագործակցություն սկսելու ուղղությամբ կատարված ակտիվ աշխատանքը: Ընդգծելով, որ Հայաստանում գիտահետազոտական ոլորտում գործունեություն ծավալելու լավ հիմքեր կան՝ Ալբերիկո Պարենտեն նշել է, որ սկզբնական շրջանում ընկերությունը նախատեսում է ներդրումներ անել ֆորենզիկ ոլորտում, բայց միայն այդ ոլորտով չի սահմանափակվելու: Վահան Շաքարյանը և Ալբերիկո Պարենտեն Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացրել ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ ծրագիրը կիրականացվի 5 տարում, և ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն: Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի և «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի շրջանակում երկկողմ գործարար կապերի հաստատման ու կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերման արդյունքում: