Search

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը


Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար սկզբունքներն ու արժեքներն ընդհանուր են և արժեհամակարգի հենց այդ ընդհանրությունն է ընկած հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության հիմքում: Դրանով է նաև պայմանավորված Հայաստանի անկախության վերահաստատումից հետո մեր երկրների միջև ծավալված 25-ամյա համագործակցության ամրությունը, որը հնարավորություն է տալիս մեր հարաբերությունները բնորոշել իբրև առանձնաշնորհյալ»:

Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումները Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիան իր ակտիվ ներգրավվածությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արժեքավոր ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Ազգային ժողովի նախագահը հավաստիացրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա կառուցված հայ-ֆրանսիական հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն այսուհետ նույնպես ամրապնդվել, խորանալ ու ընդլայնվել:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png