top of page

Քննարկում էներգետիկ ոլորտում իրականացվող հայ-իրանական ծրագրերի վերաբերյալ

Jul 13, 2017
1 min read


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակում այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին և առաջիկա անելիքներին։

Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման և խորացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն։ Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրին՝ արձանագրվել է, որ դրանք բարեհաջող են ընթանում, և արդյունքներն ակնհայտ են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին նախարարին տեղեկացել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և ունեցած արդյունավետ քննարկումների մասին։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների ծրագրին, «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։


 
 
 

Comments


bottom of page