top of page

Համակարգչային գիտության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի

Jul 13, 2017
1 min read


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր հյուրընկալել է Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ) ներկայացուցիչ, պրոֆեսոր Միշել Դայդեին, ֆրանսիական մի շարք բուհերի ներկայացուցիչներին` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի ուղեկցությամբ։ Նախարարը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտության բնագավառում հայ-ֆրանսիական 15-ամյա արդյունավետ համագործակցության համար։ Միշել Դայդեն նույնպես ընդգծել է բարձր արտադրողականությամբ հաշվողական միջոցների ուղղությամբ երկարամյա հաջող գործակցությունը, ներկայացրել վերջին տարիներին իրականացվող կրթական նախագծերի արդյունքները: Յուրի Շուքուրյանն անդրադարձել է Հայաստանում ինֆորմատիկայի զարգացման միտումների և հաշվողական գիտության ոլորտի վերաբերյալ ԳԱԱ-ի փորձին: Հյուրերը հայտնել են, որ Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է Հայաստանի ԳԱԱ-ին նվիրել իրենց, այսպես կոչված, սուպեր համակարգիչը, որն ունակ է լուծելու տարբեր ոլորտներին վերաբերող դժվարագույն խնդիրներ ու հաշվարկներ։ Նախարարը հայտնել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այս և մյուս ծրագրերի իրագործմանը։ Հանդիպման ընթացքում, որպես օրինակ, ներկայացվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ուղղությամբ անհրաժեշտ մաթեմատիկական հաշվարկները, ընդգծվել է նաև, որ տնտեսության տարբեր բնագավառներում առկա խնդիրների համար չափազանց օգտակար կլինի նվիրաբերվող սուպեր համակարգիչը։


 
 
 

Comments


bottom of page