Search

Իրանական ընկերությունն աջակցում է մեր երկրում քաղցկեղի հաղթահարմանը



ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Վարան Փարթո Դարման ընկերության գործադիր տնօրեն Մոհամադ Հաջադ Փանահին և «Վարան-Արմենիա» ընկերության նախագահ Մոհամադ Շահրանիին։

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը և դրա իրականացման արագությունը լավ անակնկալ է»,-ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։

Մոհամադ Հաջադ Փանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են համոզվել, որ երկիրը ճառագայթային բուժման սարքավորումների կարիք ունի։

«Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,-ասել է գործադիր տնօրենը` հավելելով, որ համագործակցության շրջանակում նաև կենտրոնի վեց մասնագետ Իրանում վերապատրաստվել է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղցկեղով հիվանդ անապահով ՀՀքաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար հատուկ հիմնադրամ ստեղծելու, հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցերը։

«Մենք պատրաստ ենք ուռուցքաբանության ոլորտում ձեզ հետ համագործակցությունը հասցնելու առավելագույն արդյունավետության։ Դա նշանակում է ուռուցքային հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման աճ և մահացության կրճատում, ինչպես նաև հիվանդացության նվազում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարը նշել է, որ հաշվի առնելով խնդրի սոցիալական կարևորությունը, որոշվել է մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Այն մշակող հանձնաժողովի ղեկավարը համաձայնել է լինել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին։ Լևոն Ալթունյանը Մոհամադ Հաջադ Փանահին առաջարկել է որպես սարքավորումների և պարագաների հարցերով խորհրդատու մասնակցել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հաղթահարման գործում կարևոր դերակատարություն ունեցող ռազմավարության մշակմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հաջորդ հանդիպումը քննարկված հարցերին առավել մանրամասն անդրադառնալ նամակագրության միջոցով։


Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ

ՀՕՊ վարժանքներ

Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ հայտարարություն է տարածել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png