Պարգևատրում Ազգային ժողովում
Jul 11, 2017
1 min read
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 11-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգևը Մարտին Սարգսյանին շնորհվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ և հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ավանդի և օրինաստեղծ գործունեության համար:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին՝ բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական որակները:
Մարտին Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, վստահեցրել է, որ այսուհետ ևս կշարունակի աշխատել նույն նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:




Comments