Search

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսլանդական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում երկու երկրների փոխգործակցության ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, և Հայաստանը պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները Իսլանդիայի հետ՝ այդ գործում ակնկալելով նաև նորանշանակ դեսպանի ակտիվ աշխատանքը: Դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը վստահեցրել է, որ լավագույն ջանքը կներդնի հայ-իսլանդական երկկողմ կապերի ամրապնդման համար: Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով արդեն որոշակի հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Երևանում և համարում է, որ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ հումանիտար բնագավառներում հաջողությամբ համագործակցելու ներուժ կա, որի լիարժեք օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: Դեսպանը հեռանկարային է համարել նաև Իսլանդիայի և Հայաստանի բուհերի միջև փոխգործակցության զարգացումը, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում փորձի փոխանակումը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Իսլանդիան փոխշահավետ համագործակցություն կարող են զարգացնել էներգետիկայի՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի բնագավառում, որտեղ Իսլանդիան մեծ փորձ և զգալի ձեռքբերումներ ունի: Հանրապետության Նախագահը և դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը կարևորել են նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, որը, կողմերի համոզմամբ, մեծապես կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:


Փենսիլվանիայի դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված Թրամփի բողոքը

«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ

Ազգն է, որ կերտելու է պետականության ապագան. Նաիրի Հոխիկյան

Եղանակը Հայաստանում

Իշխանությունները պարտավոր են բացատրել սահմանների հետ կապված ինչ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ

ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր

Տեղի է ունեցել Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: