ՔԱԳՎ պետը մեկնել է Սինգապուրի Հանրապետություն
Jul 10, 2017
1 min read
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2017 թվականի հուլիսի 11-13-ը Սինգապուրում (Սինգապուրի Հանրապետություն) մասնակցելու է «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին: Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի ավիացիոն իշխանությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի ստորագրումը:




Comments