Search

Հանձնարարվել է կազմակերպել ծառերի բուժման և ձևավորման աշխատանքները



Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման և ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռաբար ապահովվում է նաև տարածքների ինչպես երկհերթ, այնպես էլ գիշերային ժամերի ոռոգումը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է հրդեհների առաջացման վտանգ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու կանաչ տարածքների պատշաճ խնամքը չապահովող տնտեսվարողների նկատմամբ կիրառել համապատասխան վարչարարություն:

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող ահազանգերը` աշխատակազմի բնապահպանության վարչությանը հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետներում կազմակերպել ու իրականացնել նաև ծառերի բուժման և ձևավորման աշխատանքները:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia