Search

Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում


Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:

Գնդապետ Մավրոեիդիսը, իր հերթին շնորհակալություն հայտնելոով հայ գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տեղեկացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարևորվում է Հունաստանի կողմից, և մշտապես ջանքեր են ներդրվելու համագործակցության զարգացման համար:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Մավրոեիդիսը պարևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png