Search

Երևանում կգործեն զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման կենտր



Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: Ընթացիկ աշխատանքների համակարգումը կիրականացվի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանի կողմից:

«Հաշվի առնելով մայրաքաղաքում զբոսաշրջիկների տարեցտարի նկատվող հոսքերի ավելացումը՝ ակնհայտ է, որ Երևանի կենտրոնական հատվածներում տեղեկատվության աջակցության կենտրոնների ստեղծման անհրաժեշտություն կա:

Ընդ որում, զբոսաշրջիկներին սպասարկելուց բացի, այդ կետերը մեր համաքաղաքացիների համար կարող են դառնալ նաև որպես կոմունալ և այլ տեսակի վճարումներ կատարելու լրացուցիչ հարթակներ:

Հնարավորին կարճ ժամանակում համատեղ քննարկեք և ներկայացրեք առաջարկություններ, որպեսզի արդեն այս տարվանից տեղեկատվության աջակցության այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ քաղաքի հյուրերի համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png