Search

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի պաշտոնակ



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այս տարի նույնպես «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայանա մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրով: «Ոսկե Ծիրանին» մասնակցության համար 96 երկրից ստացված 1100 հայտերից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք կցուցադրվեն 3՝ Միջազգային խաղարկային, Վավերագրական և «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրերում:

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը բացման իր խոսքում, կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում, շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետարանին՝ փառատոնի անցակացման հարցում մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Հարկ է նշել, որ հուլիսի 9-16-ը անցկացվող կինափառատոնի շրջանակում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ընդլայնվել է բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը: Եթե մինչ այժմ դրանք տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում: Ի դեպ, բացօթյա կինոդիտումներից բացի, այս տարի նախատեսված են նաև բացօթյա համերգներ: Հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ժամը 21:00-23:00-ը հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով:

«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը մեկնարկել է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմի ցուցադրությամբ:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png