top of page

Ընտանի կենդանիների ցուցադրական մրցույթ-փառատոն Թումոյի այգում

Jul 9, 2017
1 min read


Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թումոյի այգում կազմակերպվել էր ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Փառատոնը բաղկացած էր երկու մասից: «Հազար ու մի մանրուք» խորագիրը կրող առաջին հատվածում ընտանի կենդանիների խնամքի, բուժման և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները առանձին տաղավարներում ներկայացրել են իրենց գործունեությունը: Իսկ երկրորդ հատվածում կազմակերպվել են ծառայողական շների ցուցադրական ելույթներ, որի ընթացքում հանդիսատեսին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ մաքսային ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կինոլոգիական ստորաբաժանումների վարժեցված շները:

Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև սիրողական շների ցուցադրություն: Ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ-փառատոնը գնահատելով հաջողված՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ այն կդառնա ավանդական:

Փառատոնի բոլորը մասնակիցներին տրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր, իսկ փառատոնի գործընկերների կողմից էլ՝ շների խնամքի համար անհրաժեշտ տարբեր պարագաներ:


 
 
 

Comments


bottom of page