Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի մենակատարների գալա համերգին



Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների «Հնչում է Երևանը» 10-րդ՝ հոբելյանական մրցույթ-փառատոնի «Մենակատարներ» անվանակարգում լավագույնը ճանաչված սաների և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգին:

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող գալա համերգի մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 225 պատանիներից կազմված նվագախմբի և երգչախմբի ելույթներով: Հաշվի առնելով, որ նվագախումբը նոր է ձևավորվել և չունի անվանում, համերգի շրջանակում Երևանի քաղաքապետին է առաջարկվել անվանակոչել այն: Տաղանդաշատ սաներից կազմված նվագախումբը Տարոն Մարգարյանն անվանակոչել է «Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ»:

Նորաստեղծ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ հնչել է նաև Երևանի հիմնը: