Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հայաստան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը


Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության և դասախոսական կազմի հետ: Այցի շրջանակներում ՉԺՀ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցեր: ՉԺՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: