top of page

Չինաստանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը կամրապնդեն կապերը

Jul 7, 2017
1 min read

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրավերով Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն այցելել էր Հիմնադրամ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր հնարավոր ուղղություններ։

Չինաստանի դեսպանության և Հիմնադրամի համագործակցության արդյունքն այսօր արդեն վայելում են ապագա երաժիշտները․ երկու տարի առաջ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել էր 10 հազար դոլար արժողությամբ նոր երաժշտական գործիքներով։ Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, վերհիշելով երաժշտական դպրոցի հաջողված ծրագրի մասին, շեշտեց, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն երեխաների և դեռահասների կրթական միջավայրի բարելավմանը։


 
 
 

Comments


bottom of page