Search

«Ադրբեջանը եւ Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են». Էդուարդ Շարմազանով



ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիա կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` եւ միջազգային կառույցներում գործակցության, եւ խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում:

Անդրադարձ է կատարվել մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմակայման, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքարելու անհրաժեշտությանը: Զրուցակիցները կարեւորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Հայաստանը տարածաշրջանում մշտապես քարոզում է խաղաղություն եւ կայունություն, մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են»: Այս համատեքստում պարոն Շարմազանովը խոսել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների մասին, որոնց վառ ապացույցը թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, թե՛ շարունակաբար կրկնվող դիվերսիոն գործողությունները: Նա փաստել է, որ շփման գծում երկու կողմից էլ մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

«Թուրքիան սատարել եւ սատարում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, ինչն անթույլատրելի է: Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի եւ պետք է դատապարտի տարածաշրջանային ապակայունացման ցանկացած փորձ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png