top of page

Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Փայփեր» ընկերության փոխնախագահին և «ՍԻՄ» ավիաընկերության տնօրենին

Jun 22, 2017
1 min read


ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը երեկ՝ հունիսի 21-ին, հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը, անդրադարձ կատարվեցին համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցերի:

«Փայփեր» ընկերության հետ հնարավոր համգործակցությունը կարող է խթան հանդիսանալ ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը:

Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով գործընկերների պատրաստակամությունը՝ հնարավոր համագործակցության համար, ծրագիրն իրականացնելու իր աջակցությունն առաջարկեց:


 
 
 

Comments


bottom of page