Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ՀՀ ԶՈՒ-ն որևէ դիվերսիա չի իրականացրել. Արծրուն Հովհաննիսյան



Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ տեղեկությունը դիվերսիայի և առավել ևս զինծառայողի գերեվարելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: «Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել: Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը: