Search

Արցախում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը աճել է 3,59 տոկոսով



Արցախի տնտեսության հիմնասյուններից՝ հիդրոէներգետիկան, շարունակվում է համարվել Արցախի տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը: 2017թ. բարձր տեմպերով շարունակվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում ներդրումների իրականացումը, որն էլ նպաստում է Արցախի էներգետիկ անվտանգության խնդրի լուծմանն ու հանրապետությունում ինքնաբավության շեմի հաղթահարմանը:

Արցախի էկոնոմիկայի նախարարությունից ANEWS.am-ին հայտնում են, որ այսօր Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ եւ 15 փոքր ՀԷԿ-եր՝ 52 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր (6 ՄՎտ հզորությամբ) եւ Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-երը: Հանրապետությունում իրականացվում է եւս 8 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ:

2017թ. առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում արտադրվէլ է 83,33 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,59%-ով, կամ 2,89 մլն կՎտժ-ով: Նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 90,93 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,71 %-ով, կամ 4,91 մլն կՎտժ-ով:

Ավարտվել եւ շահագործման է հանձնվել նաեւ տնտեսական մեծ նշանակություն ունեցող Սոթք-Հաթերք ենթակայաններն իրար միացնող շուրջ 82 կմ երկարությամբ 110/35/10 կՎ միաշղթա երկրորդ բարձրավոլտ օդային գիծը:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png