top of page

Մահացել է անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը

Jun 9, 2017
1 min read


Հունիսի 8-ին, հանկարծամահ է եղել անվանի ջազմեն, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին, Երևանում։ Թութունջյանը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

Անվանի երաժշտնի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցավակցականում մասնավորապես ասվում է.

«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, սիրված ջազմեն Արմեն Թութունջյանը, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայկական ջազային արվեստի զարգացման, տարածման գործում:

Ցավակցում եմ Արմեն Թութունջյանի ընտանիքին, հարազատներին, հայկական ջազի սիրահարներին ու երկրպագուներին»:


 
 
 

Comments


bottom of page